home Նորություններ Հայաստանում կստեղծվի նոր հայկական ավիաընկերություն

Հայաստանում կստեղծվի նոր հայկական ավիաընկերություն

busfor

✈ Մոտ ապագայում Հայաստանում կհայտնվի նոր ազգային ավիափոխադրող՝ «Արմենիա ավիաընկերությունը»։ Ստեղծվող ավիաընկերության ղեկավարությունը խոստանում է իրականացնել մատչելի գներով թռիչքներ։

Հայտնի է, որ հայկական ավիաընկերության դեբյուտային չվերթը կիրականացնի Boeing 737-700-ը, իսկ ավիափոխադրողի աշխատակազմը կկազմի 350 աշխատակից։ Նոր ընկերությունում կսկսեն աշխատել մի քանի մարդ վրացական  «Էյրզենայից» (Airzena)։ Նշենք, որ  «Արմենիա ավիաընկերությունը» ստեղծում է  «Վրացական ավիաընկերության» (Georgian Airlines) ղեկավարությունը։

Նոր ավիաընկերությունը մտադիր է չվերթներ իրականացնել դեպի Եվրոպայի, ԱՊՀ-ի և Ասիայի  երկրներ, որոնց արժեքը սկսվի  49 USD դոլարից։ Առաջին չվերթը նախատեսվում է իրականացնել արդեն 2016 թվականի ապրիլին։

Ավիատոմսեր կարող եք որոնել այս էջում ›

Հարցեր և մեկնաբանություններ