home Նորություններ «Էյր Արմենիա»-ն կարող է շուտով վերադառնալ

«Էյր Արմենիա»-ն կարող է շուտով վերադառնալ

busfor

Սնանկ ճանաչված «Էյր Արմենիա» ավիաընկերությունը վերադառնում է: Երևանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հաստատել է ավիաընկերության առողջացման ծրագիրը:

«Պարտատերերի ժողովի ժամանակ մեր ներկայացրած ծրագիրը հավանության է արժանացել, ապա եւ հաստատվել է դատարանի կողմից: Կարծում եմ՝ ամռանն արդեն շուկա կվերադառնանք»,- News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Air Armenia» ավիաընկերության մամուլի խոսնակը:

Նրա խոսքով՝ ընկերությունն առաջին հերթին պետք է սերտիֆիկատների ժամկետը երկարացնի, այնուհետև վերականգնի կոդերը:

«Բիզնես ծրագրերում փոփոխություն է լինելու, քանի որ մեկ այլ հայկական ավիաընկերություն էլ է հայտնվել շուկայում»,- ասաց Սիրակ Համբարձումյանը:

Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 12-ին հայկական ավիաընկերությունը հայտարարել էր, որ իր բալանս է մուտք արվել 68 մլն դոլարի արժեթուղթ: Սակայն նոյեմբերի 2-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սնանկ էր ճանաչել «Էյր Արմենիային»: Աղբյուրը` News.am

Հարցեր և մեկնաբանություններ